Unibank

Unibank Mobile

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը ողջունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում Գաբրիելա Բատաինի-Դրագոնին արդեն երրորդ այցելությունը Հայաստան: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների ու փոխայցելությունների դինամիկան վկայում է  Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցության և այն առավել ընդգրկուն դարձնելու փոխադարձ հանձնառության մասին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը՝ որպես ամուր գործիք՝ աջակցելու կառավարության կողմից առանձնացված գերակայությունների իրականացմանը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվելիք միասնական ջանքերի շուրջ:

ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որից հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական փոստային բացիկի պաշտոնական մարումը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս