Կոտայքում Mustang-ը Safe-ին բախվելուց հետո հարվածել է արգելապատնեշին․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։25-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Արծվի թեւեր»-ի հարեւանությամբ բախվել են 52-ամյա Վլադիմիր Գ.-ի վարած Տafe մակնիշի 18 VQ 008 համարանիշի եւ 35-ամյա Հայկ Գ.-ի վարած Ford Mustang մակնիշի 36 PN 963 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Բախման հետեւանքով Mustang-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել բաժանարար գոտու մեջ։ Իսկ Safe-ն էլ բախվել է քարերին։

Տեսանյութեր

Live

Լրահոս