ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսվող հանդիպմանը: Գրառումը՝ ստորև.
«Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ շաբաթվա վերջին կայանալիք հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,-գրել է Բոլթոնը:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը:
ՀՀ ԱԳ նախարարությունը նաև հայտարարել էր, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: