10 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունում աշխատավարձի վճարումն անկանխիկ կդառնա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

2019

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունել է «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առնչվում է 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի օրենսդրական նախաձեռնությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 14-ը:

Ըստ նախագծի՝ սահմանվում է նաև, որ, սեփական դիմումի համաձայն, աշխատողն իր աշխատավարձը կարող է ստանալ նաև կանխիկ: