ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում զորավարժությունից տեսանյութ է հրապարակել և գրել.
«Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ»: