Մայր տաճարի հիմնանորոգման համար համազգային հանգանակություն կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Մայր տաճարի հիմնանորոգման համար համազգային հանգանակություն կհայտարարվի: Այդ մասին ասվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 19-20-ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում:

Երկօրյա ժողովի նիստերին քննության են առնվել առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:

Ժողովականները լսել են Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը։ Տեղեկացվել է, որ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների իրականացմանն ի նպաստ` Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի առաջիկա տոնին մեկնարկող համազգային հանգանակության ծրագիրը համակարգվելու է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Խումբը կգլխավորի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

ԳՀԽ անդամները ողջունեցին ձեռնարկված քայլերը` կարևորելով յուրաքանչյուր հայորդու մասնակցությունն ու ներդրումը համայն հայության Սրբություն Սրբոցի վերանորոգության ու բարեզարդ պահպանման գործում:

Անդրադառնալով 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին` ԳՀԽ անդամները լսել են ժողովի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցները:

Հայրենիքի և սփյուռքի հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներից կազմված հանձնախմբերը կշարունակեն լրամշակել Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգային հարցերը և դրանց շրջանակներում քննվելիք փաստաթղթերը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news