Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

2019թ. ամառային զորակոչի նախապատրաստական վերջին փուլում կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

ԳՇ պետն անցել է ըստ խմբերի եւ բաժանմունքների, տեղում ծանոթացել զորակոչին դրանց պատրաստության վիճակին եւ համապետական համար մեկ միջոցառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքներում ընդգրկված համապատասխան ծառայություններին տվել անհրաժեշտ հանձնարարականներ այն հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news