Պայթյուն՝ Գեղանիստի արհեստանոցում․ վիրավորները 40 րոպե գետնին ընկած սպասել են բժիշկներին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

գյուղ

Հունիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է հնչել գյուղի գլխավոր փողոցւմ գտնվող վուլկանացում Արգոնի զոդում արհեստանոցում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պայթյունի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել արհեստանոցից և քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ պայթյունի վայրում հավաքվածներն ասել են․ «Լսեցինք ուժեղ պայթյունի ձայն ու տեսնենք՝ արհեստանոցից կրակ ա դուրս գալիս։ Միանգամից մտել ենք ու 2 աշխատողներին վնասվածքերով դուրս ենք բերել։ Մեր ուժերով մարել ենք կրակն ու մի 10 անգամ զանգահարել ենք 1-03 շտապօգնություն, սակայն տեսանք, որ 45 րոպե է՝ ուշանում են, քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով վիրավորներին տարան։ Մինչև այս պահն էլ սպասում ենք, որ շտապօգնությունը պետք է ժամանի։ Հետո էլ, որ ջղայնանում են շտապօգնության բրիգադների վրա, ասում են, թե էսպես չի, էնպես ա։ Մարդը վիրավոր գետնին ընկած՝ 40 րոպեից ավելի սպասի, թե երբ ա բարեհաճելու շտապօգնությունը»։

Ըստ տեղկությունների՝ դեպքի վայր պետք է ժամանեն նաև փորձաքրեագետներ, որպեսզի պարզ լինի, թե ինչի հետևանքով է առաջացել պայթյունը։

Աղբյուրը նաև նշում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարևանությամբ գտնվող տան խոհանոցի և ննջասենյակի պատերը, կահույքն ու որոշ գույք թափվել են։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։