Իգոր Գրիգորյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ԱՀ ՔԿ նախագահ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

Բակո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով: