Հայաստանում վթարվել է էներգետիկ համակարգը․ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

1

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում, էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 
Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ: 

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,-  նշում է ՀՀ փոխվարչապետը: 

Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այս մասին ֆեյսբուքյանէջում գրել է Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

«Հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը: 

Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի։

Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են»,-գրել է Հակոբ Կարապետյանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news