Անհամբերությամբ սպասում եմ Սեւանա լիճ այցելելուն․ Դոնալդ Տուսկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 10, 24News

tusk

Ի նշան բարեփոխումների իրականացման՝ Հայաստանի կառավարության ջանքերի ընդունման՝ 2019-ին ԵՄ-ը գրեթե կրկնապատկել է աջակցությունը Հայաստանին։ Այս մասին Երեւանում մամուլի համար արված հայտարարությունում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Նրա խոսքով՝ այդ միջոցները կօգնեն իրականացնել առաջնահերթ նախագծերը, այդ թվում ենթակառուցվածքի ու շրջակա միջավայրի վերաբերյալ։ «Այս համատեքստում ես անհամբերությամբ սպասում եմ Սեւանա լիճ այցելելու հնարավորությանն այսօր ավելի ուշ, որտեղ ԵՄ-ը կաջակցի ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես համաձայնեցվել էր վերջերս վարչապետի Բրյուսել կատարած այցելության ժամանակ։ Ես նաեւ հնարավորություն կունենամ այցելելու Սեւանավանք, որը վկայում է հազարամյա հետքի մասին, որը Հայաստանը թողել է Եվրոպայի մշակույթում»,- ավելացրել է նա։