Կարեն Ավագյանի ղեկավարած կառույցը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, կփակվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Կարեն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սեպտեմբերի 1-ին կփակվի։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ կառավարության՝ հուլիսի 18-ի ընդունած որոշմանը կից փաստաթղթից։

Ըստ որոշման՝ բյուջեից գումար կհատկացվի հիմնադրամի ընթացիկ աշխատանքներն  ավարտելու և կառույցը լուծարելու համար։ 

«Համաձայն վերանայված հաշվարկների՝ 2019 թվականի 9 ամսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին անհրաժեշտ կլինի 54 մլն 509 հազար դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերը, արձակման նպաստները, վերջնահաշվարկները, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի մասով»,- նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ ՀԵՀ հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում էր ՀՀԿ անդամ, կուսակցության երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news