Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինը գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակություն

Այսօր, հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Տիչինա և Ոսկանյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZC 638 համարանիշի և Mercedes մակնիշի 36 DU 104 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բիրիգադը առաջին բուժօգնությունը ցուցաբերեց Opel-ի վարորդին, ով սակայն հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց: Սակայն որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացավ և շտապօգնության բրիգադը նախ տեղում բուժօգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news