Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը 06-ով կողաշրջվել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

Երեկ, հուլիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Խորոնք գյուղի բնակիչ 21-ամյա Խաչատուր Վասիլյանն իր վարած VAZ 2106 մակնիշի 11 US 423 համարանիշի ավտոմեքենայով Արտիմեդ-Խորոնք ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Խ․ Վասիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։