Սիսիանում «ՎԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տան պատին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News   

1

Օգոստոսի 10-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսական փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news