Քննչական կոմիտեում կայացել է կոլեգիայի նիստ` նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

ՔԿ Հայկ Գրիգորյան

ՀՀ քննչական կոմիտեում կայացել է կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների և կայազորային քննչական բաժինների պետերը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունների պետերի տեղակալները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականները:

Ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքները, վերլուծվել  բացասական և դրական ցուցանիշները։ Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված խախտումները վերացնելու և նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
 

Լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական պարգևներով

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news