ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Երևանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքների կոյուղագծից զրկվելու թեմայով մամուլի ասուլիսից հետո Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և նշված հասցեի բնակիչները բողոքի ակցիայի շրջանակում պահանջել են քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում։ Նրանց հետ հանդիպպան է դուրս եկել Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։
Սոնա Աղեկյանն Արարատ Խաչիկյանին առաջարկել է իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը», սակայն տարայի պարունակությունը Խաչիկյանը թափել է, իսկ Սոնա Աղեկյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։
Բերման ենթարկելու կադրերը՝ ստորև ներկայացվող տեսանյութում։