Ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել Սարի թաղում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

Ոստիկանության ծառայողները Սարի թաղի տներից մեկի բակից հայտնաբերել են կանեփի 6 բույս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, ըստ տանտիրոջ հայտարարության՝ դրանք իրենն են, աճեցրել է իր անձնական օգտագործման համար:

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն վարչության, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Սարի թաղի տներից մեկի բակից հայտնաբերել են կանեփի 6 բույս: Ըստ տանտիրոջ հայտարարության՝ դրանք իրենն են, աճեցրել է իր անձնական օգտագործման համար: Նա ներկայացրել է նաև 33 գրամ քաշով կանեփանման չորացված զանգված: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news