Օդեսայում հրդեհված «Տոկիո սթար» հյուրանոցից տեսանյութ է հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Օդեսայի մարզի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե «Տոկիո սթար» հյուրանոցը հրդեհից հետո ինչպիսի տեսք ունի ներսից։ Նշենք, որ  Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում այսօր գիշերը տեղի է ունեցել խոշոր հրդեհ: Պատահարի հետեւանքով զոհվել է 8 մարդ, եւս 10-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Տեսանյութը հրապարակվել է Օդեսայի ոստիկանության Youtube-յան պաշտոնական ալիքում: Դրանում երեւում է, որ կրակը ոչնչացրել է առաստաղը, որոշ ծածկեր եւ կահույքը: Մի քանի տեղերում առաստաղն ամբողջությամբ է փլուզվել: Հաստատության պատերը եւ հատակը ծածկված են մրով ու մոխրով: