Mitsubishi-ն բախվել է ԳԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աստիճաններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 34 NV 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մոտ, բախվել է ինստիտուտի բազալտե աստիճաններին և գլխիվայր շրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: