Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ուղերձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին Անկախության օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև․

«Հարգելի՛ պարոն նախագահ, ընդունե՛ք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Համոզված եմ, որ դարերի խորքից եկող հայ-մոլդովական բարեկամությունն ամուր հենք է ստեղծում Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների համապարփակ զարգացման և ընդլայնման համար:

Վերահաստատում եմ, որ հայաստանյան կողմը պատրաստ է փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: