Կեսգիշերին Թբիլիսյան խճուղում երկու ավտոմեքենա է իրար բախվել․ դրանցից մեկն այրվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

մեքենա

Օգոստոսի 28-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-3110» (վարորդ՝ Հովհաննես Ա., ծնված 1976 թ.) և «Mitsubishi Grandis»  (վարորդ՝ Նորայր Պ., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:26-ին, մարվել՝ 00:29-ին: Ամբողջությամբ այրվել է շարժիչի հատվածը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: