Հրդեհ` Սիսիան քաղաքում. այրվել է 20 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հրդեհ_4.j

Օգոստոսի 28-ին, ժամը 14:57-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 16:02-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news