Քաղաքացիական աշխատանքի անցնելու համար հրավիրվում են Շիրակի մարզի ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

բակո

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տրանսպորտային միջոցների մաքսազերծման նոր կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակում տվյալ տարածքում շահագործման է հանձնվելու նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման արդիականացված կենտրոն։

Նշված կենտրոնում քաղաքացիական աշխատանքի անցնելու համար հրավիրվում են Շիրակի մարզի ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքների իմացություն, գերազանց տիրապետում են հայերեն լեզվին, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից առաջարկում են ցանկացողներին իրենց ռեզյումեները /CV/ ուղարկել [email protected] Ճանապարհային ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 7-ը ներառյալ։ 

2019 թվականի սեպտեմբերի 7-ից հետո ստացված ռեզյումեները /CV/ չեն քննարկվի: