Հայ բժիշկները Սիրիայում իրականացրել են 394 վիրաբուժական միջամտություն. Փաշինյանի գրառումը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն», - գրել է վարչապետը: