Կողոպուտ՝ Երևանում․ սուպերմարկետը թալանելուց հետո վթարի ենթարկվել և փախել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածքում վթարված ավտոմեքենաներ կան: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

1

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորագավիթ թաղամասում գործող «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը և մտել ալյուրի վաճառքի սրահ, ներսում կոտրել չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել այնտեղ գտնվող գումարը, այնուհետև Mercedes մակնիշի 34 XZ 437 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

1

Փախուստի ընթացքում «Mercedes»-ը հարվածել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «Volkswagen»-ը հետապնդել է նրան, իսկ նա մտել է Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածք՝ մեքենան թողնելով այնտեղ, դիմել փախուստի:

Ոստիկանության Շենագավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

1