Օգոստոսին Սյունիքի և Արագածոտնի մարզերում հդեհներն ընդգրկել են մոտ 2199.9 հա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

բակո

Շրջակա միջավայրի նախարարության «Անտառային մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Սենտինել-2» արբանյակից ստացված պատկերների վերծանման հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ․ օգոստոսին Սյունիքի և Արագածոտնի մարզերի բուսածածկ տարածքներում բռնկված համեմատաբար խոշոր հդեհներն ընդգրկել են մոտ 2199.9 հա։

Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի մարզում հրդեհների օջախները կազմել են 684.9հա խոտածածկ ու անտառապատ տարածքներ, որից 44 հա-ն «Արևիք» ազգային պարկում, իսկ 268-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Արագածոտնի մարզի Արայի լեռան լանջի հրդեհը ընդգրկել էր 1515 հա խոտածածկ տարածք։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news