Բերդավանի գինու գործարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի տանիքն այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 21:03-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ այրվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող գինու գործարանի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է գործարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի տանիքը (մոտ 12 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:51-ին: Մասամբ այրվել է պոմպակայանի տանիքը (մոտ 7 քմ):

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news