Գործադուլի պատճառով Փարիզում երթևեկությունը կաթվածահար է եղել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր առավոտվանից երթեւեկությունը կաթվածահար է եղել: Հանրային տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են անում: Նրանք բողոքում են իրենց կենսաթոշակային արտոնությունները կրճատելու՝ կառավարության ծրագրերի դեմ:

Փարիզի մետրոյի 16 ուղղություններից 10-ը չի գործում, մնացածն էլ սահմանափակ ծառայություններ են մատուցում: Գնացքների, ավտոբուսների մեծ մասը չի աշխատում: