Պուտինն Անկարայում կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ սեպտեմբերի 16-ին պլանավորված Է Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացի եւ սիրիական կարգավորման օժանդակման երաշխավորների եռակողմ հանդիպումը,-ասել Է նա:-Այդ հանդիպում կլինի Անկարայում, նախագահը կուղեւորվի այնտեղ»:

Պեսկովը նաեւ հայտնել Է, որ անցկացվելու են մի շարք երկկողմ հանդիպումներ: