Ինչու՞ են լռում Ռուբեն Վարդանյանը և յուր «Ամերիան»

ԵՐԵՒԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 24News

Ամուլսար

Ամուլսարը բացել-չբացելու խնդիրը վերջին մի քանի ամիսներին դարձել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առաջնային օրակարգը։ Շատ դեպքերում այս թեմայի հետ կապված աղմուկը ավելի հնչեղ է, քան, օրինակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ընթացող աղմկահարույց դատավարությունը, որին մեջ իբրև մեղադրյալներ ներգրավված են պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ ու նախկին փոխվարչապետ։ 

Հետաքրքիր է, սակայն, որ Ամուլսարի խնդրում թիվ մեկ հասցեատեր դարձած Նիկոլ Փաշինյանի փոխարեն լռում են բոլոր այն հանրային կարևոր նշանակություն ունեցող անձինք, ովքեր՝ մնալով ստվերում, փորձում են հնարավորինս չմասնակցել այս խնդրի հանրային քննարկմանը։ Այդպիսի կերպարներից մեկն էլ Ռուբեն Վարդանյանն ՝, մարդ՝ ում վերջին տարիների գործունեությունը Հայաստանում գրեթե բոլոր լրատվամիջոցների կողմից լուսաբանվում է բացառապես դրական լույսի ներքո։ Վարդանյանը, սակայն, ունի նաև իր գործունեության մութ, կամ, առնվազն, հարցեր պահանջող կողմը, որի մեջ հիմնականում մտնում է Ամուլսարի հետ կապված խնդիրը։ Ըստ լրատվամիջոցների տեղեկատվության, հենց Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկն է, որ վարկային միջոցներ է տրամադրել «Լիդիան» ընկերությանը՝  հանքարդյունաբերական աշխատանքներ սկսելու համար։ Ու հիմա, երբ Հայաստանի հասարակական և քաղաքական ամբողջ վերնախավն ակտիվորեն քննարկում է Ամուլսարը բացել-չբացելու հարցը, իշխող ուժը մի պահ ճգնաժամային վիճակում էր՝ տրամագծորեն տարբերվող կարծքիների պատճառով, մասնագետներն ու վերլուծաբանները իրար հերթ չեն տալիս՝ կարծիքներ ու եզրակացություններ հրապարակելով, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու՞ այս մասին չի խոսում ինքը՝ Վարդանյանը։ 

Բնական է, որ «Ավրորա» մրցանակաբաշխությամբ, IDeA հիմնադրամով, ՀԲԸՄգործունեությունով, Դիլիջանի միջազգային դպրոցով հայտնի Ռուբեն Վարդանյանը, ով մշտապես ունեցել է սեփական հայացքներն ու կարծիքները տարատեսակ երևույթների մասին, այսօր պետք է նաև պատասխանի, թե ինչ վերաբերմունք ունի  Ամուլսարի հարցի նկատմամբ իբրև շահագրգիռ անձ։ Նա կարող է պատասխանել, որ այն իր համար բիզնես է, կամ ասել, որ դեմ է հանքի շահագործմանն ու կապ չունի եղածների հետ, բայց պետք է կողմնորոշվի ու խոսի։ 

Վարդանյանը չի՜ կարող հեռու մնալ հանրային այս պոլեմիկայից՝ փորձելով իրենց ցույց տալ իբրև միայն մեցենատ, ով վերևից է այս ամենին նայում այն պարագայում, երբ ուզի, թե չուզի՝ ամբողջովին խրված է տեղի ունեցող գործընթացների մեջ։ 

Սուրեն Կամսարական

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news