Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արթուր Վանեցյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news