1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության` 8, ծեծի 6, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 եւ ապօրինի ծառահատման՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: