ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
«Վերջին տասնօրյակում Արցախում բավականին նկատելի կերպով ակտիվացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի ներկայացուցիչները ընտրություններին ընդառաջ հրապարակային հայտարարություններ են հնչեցնում։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Դաշնակցությունը Արցախի քաղաքական դաշտում գործող ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների հետ ինտենսիվ կոնսուլտացիաների մեջ է մտել՝ մեկ միասնական թեկնածուով և ընդհանուր միասնական օրակարգով ընտրություններին մասնակցելու հարցում։
Ըստ տեղեկությունների՝ Դաշնակցությունը փորձում է իր դիրքորոշումները գեներացնել գլխավորապես ընդգծված ազգային գաղափարական «գծի» մեջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: