Նախագահը ստորագրել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին հրամանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Սարգսյանին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ ԱԱրման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասված է հրամանագրում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից։