ԱԱՀ-ի դեբետային մնացորդները կվերադարձվի տնտեսավարողներին․ ԱԺ-ն ընդունեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 24News

ԱԺ

Ազգային ժողովը 92 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայներով ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին:

Նախատեսվում է հետ վերադարձնել ինչպես նոր, այնպես էլ հին դեբետային մնացորդները: