«Վանեցյանի հետ ճանապարհ ենք անցել, իմ ընկերն ա, իմ ընկերն էլ մնալու ա». Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Անվտանգության ծառայության պետն իմ ընկերն է, իր հետ ճանապարհ ենք անցել. իմ ընկերն էլ մնալու է»,- սեպտեմբերի 24-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Մեր գերխնդիրն այսօր մեր համախմբվելն է»,- նշել է նա: 

Սասուն Միքայելյանի խոսքով՝  Վանեցյանի հայտարարությունները բոլորի համար սթափվելու և համախմբվելու նշանակություն պիտի ունենան: Նրա հավաստմամբ՝ հայկական զինուժը նախկինում էլ ադրբեջանցիներին հաղթել է անհավասար թվաքանակով:

«Հաղթել ենք, ազատագրել ենք, հեռացրել ենք վտանգը Արցախի ժողովրդից, բուֆերային զոնա է ստեղծվել»,- ասել է նա:

Ի պատասխան Վանեցյանի՝ հրապարակային հայտարարություններով սպայի ուսադիրներն աղբանոցը նետելու՝ վարչապետ Փաշինյանի դիտարկման մասին հարցին՝ Միքայելյանն ասել է. «Ես էլ եմ ուսադիրներ կրում, նման բան ոչ ոք իրավունք չունի»: