ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«Եթե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և մյուսների մեղադրանքի ծավալն ամբողջությամբ հիմնավորվի, դա կնշանակի, որ նշված անձինք ուղղակիորեն ներգարվված են եղել «Մարտի 1-ը» կոծկելու գործընթացում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ պետական մակարդակով համակողմանի հանցագործություն է եղել Հայաստանի ժողովրդի նկատմամբ։
Խոսելով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպի մասին՝ փաստաբանը խիստ դատապարտել է արարքը և նշել, որ դա հոգեբանական տեռոր էր նրա նկատմամբ։
Առավել մանրամասն՝ դիտեք ստորև ներկայացվող տեսանյութում։