Սաուդյան Արաբիայում կանայք արդեն կարող են ծառայել բանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են կանանց ծառայել երկրի զինված ուժերում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Asharq al-Awsat-ին։

Այսուհետ կանայք կկարողանան ծառայել բոլոր զորատեսակներում՝ շարքայինից մինչեւ սերժանտ կոչումներով։

Սաուդյան Արաբիայի  Քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ Շահրին այս որոշումն անվանել է «առաջադեմ քայլ ճիշտ ուղղությամբ»։ Նրա տեսակետից՝ ԶՈւ-ում կանանց համար «լայն հնարավորություններ» են բացվում։