Մեսսիի պատճառով Բարսելոնան կարող է հրաժարվել Գրիզմանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Սպորտ

Բարսելոնան կարող է բաժանվել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանից նրա՝ կատալոնական ակումբ տեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց: Այս մասին հաղորդում է Le10Sport-ը: 

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ ֆրանսիացու և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հարաբերությունները լավ չեն: Արգենտինացին դժգոհ է այն բանից, որ կատալոնական ակումբը ձեռք բերեց Գրիզմանին՝ փոխանակ գումար ծախսեր ՊՍԺ-ից Նեյմարի վերադարձի համար:

Եթե առաջիկա ամիսներին Մեսսիի ու Գրիզմանի միջև հարաբերությունները չկարգավորվեն, «Կամպ Նոուում» պատրաստ կլինեն հաջորդ ամառ Գրիզմանին օգտագործել ՊՍԺ-ի հետ Նեյմարի վերադարձի շուրջ բանակցություններում:

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայում» 9 խաղ է անցկացրել: Նրա ակտիվում 3 գոլ է ու 2 գոլային փոխանցում:

Տեսանյութեր

Live

Լրահոս