PKK-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում կան նոր բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Հոկտեմբերի 4-ին Իզմիրի հանրապետական գլխավոր դատախազության ցուցումով ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի  վարչության աշխատակիցները 21 մարդու բերման են ենթարկվել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։

Աղբյուրը հաղորդում է, որ  օպերացիայի իրականացմանն աջակցել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը։ Գործողությունն իրականացվել է կասկածյալների տներում։  Այնտեղ հայտնաբերվել են մի շարք զինատեսակներ։

Նշվում է, որ ևս 4 կասկածյալ գտնվում է հետախուզման մեջ։