Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Նիկոլ

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տված կոշտ պատասխանին:

«Լավին՝ լավ, վատին՝ վատ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ալիևն իր ելույթում խոսել է ԱՊՀ տարածքում՝ մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին՝ նշելով, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: