Ավտովթար Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

ավտովթար 3

Հոկտեմբերի 11-ին՝  13:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնումէ  ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (վարորդ` Արտակ Հ., ծնված 1984 թ.) և «Merсedes» (վարորդ` Համբարձում Ս., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Անահիտ Զ.-ն (ծնված 1949 թ.) և «Merсedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ալվիդա Ս.-ն (ծնված 1966 թ․), Սեդա Հ.-ն (ծնված 1948 թ․), ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:

Փրկարարները վերջիններիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ապա «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Merсedes» մակնիշի ավտոմեքենայի տուժածները՝ «Իզմիրլյան» ԲԿ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: