Արտաշատի 5-րդ դպրոցի թունավորված աշակերտներից 22-ը կաթիլային ներարկում են ստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

թունավորում

Սննդային թունավորման ախտորոշմամբ Արտաշատի հիվանդանոցում են այս պահին գտնվում նույն քաղաքի 5-րդ դպրոցի 22 երեխաներ։ 24News-ն այդ մասին տեղեկացավ Արտաշատի հիվանդանոցից։

Արտաշատի հիվանդանոցից նաև տեղեկացրին, որ երեխաների վիճակը ծանր չէ, բայց բոլորն էլ կաթիլային ներարկում են ստանում․ հսկողության տակ են։ Նրանցից 19-ը ինֆեկցիոն բաժանմունքում են, 3-ը՝ մանկական բաժանմունքի ընդունարանում։ Թունավորված երեխաների մեծ մասը 2007 թվականի ծնվածներ են։

Հարցին, թե նախնական տեղեկություն ունե՞ն՝ ի՞նչ են կերել երեխաները և որտեղի՞ց, հիվանդանոցից պատասխանեցին, որ քիչ հետո կգան ոստիկանները, իսկ իրենց միայն հայտնի է, որ թունավորված բոլոր երեխաները սնվել են դպրոցի ճաշարանից։

Հիշեցնենք, որ 24News-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արտաշատի 5-րդ դպրոցից սննդային թունավորմամբ տեղի հիվանդանոց են տեղափոխվել 25-ից ավելի երեխաներ: