Իտալիայի հավաքականը կրկնեց 80 տարվա վաղեմության ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սպորտ

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը Ռոբերտո Մանչինիի ղեկավարությամբ տարել է 9 անընդմեջ հաղթանակ՝ կրկնելով 1938-1939 թվականների ռեկորդը։ Այն ժամանակ իտալացիները Վիտորիո Պոցոյի գլխավորությամբ 9 հաղթանակ էին տարել աշխարհի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլերում՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

Մանչինիի գլխավորած թիմի հաղթական շարքը սկսվել է 2018թ․ նոյեմբերին։ Թիմը հաղթել է ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնի, Բոսնիա-Հերցեգովինայի, Հայաստանի, Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հետ խաղերում՝ խփելով 25, բաց թողնելով 3 գոլ։