Արտաշատում թունավորման դեպքից նոր մանրամասներ են ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

 Արտաշատ

Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ Արտաշատի ԲԿ-ում այս պահին գտնվում է 2 երեխա: Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: Վերջիններս այսօր նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից:

«Հայտնում ենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում է աշխատանքը: Լաբորատոր հետազոտությունն ընթացքի մեջ է: Արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից: Առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում երեխաներին»,- հայտնում են մարրզպետարանից:

Հիշեցնենք, որ Արտաշատի 5-րդ դպրոցից սննդային թունավորմամբ տեղի հիվանդանոց էր տեղափոխվել 25-ից ավելի երեխա։