Վաշինգտոնը դադարեցնում է առևտրային բանակցությունները Թուրքիայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Աշխարհ

Արդեն հայտնի է, որ Սիրիայում «Խաղաղության ակունք» օպերացիան իրականացնելու պատճառով, ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել Թուրքիայի դեմ։ Թեպետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենց հետաքրքիր չեն այդ սանկցիաները եւ իրենք չեն նահանջելու, սակայն պարզվում է, որ այդ սանկցիաները բավական զգալի են։ Մասնավորապես, Վաշինգտոնը դադարեցնում է Անկարայի հետ առեւտրային բանակցությունները։ Ապագայում սանկցիաները կարող են առնչվել վիզաների տրամադրմանն ու թուրքական ֆինանսական սեկտորին։ Բացի այդ, սանկցիաները առնչվում են թուրք պաշտոնյաներին, ինչպես նաեւ թուրքական պողպատի՝ ԱՄՆ ներկրման համար սահմանվում է 50 տոկոսանոց մաքսատուրք։