ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News
ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը առգրավելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին՝ հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- նշել է նա։