«Mercedes»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

վթար

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Լ., ծնված 1954 թ.) բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Մկրտիչ Լ.-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Live

Լրահոս