Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Իրավական

Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ գլխի շրջանում: Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու և ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ, նրանցից մեկն անչափահաս է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news